#ԳԻՏԵԼԻՔԻ_ՕՐԸ_ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Շնորհավորում ենք բոլորին գիտելիքի, դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
Գիտելիքի և դպրության օրը հետաքրքիր և իմաստալից անցավ գրադարանում: Տարբեր տարիքային խմբի ընթերցողներ հավաքվել էին գրադարանում՝ ամփոփելու ընթերցանությունից ստացած իրենց գիտելիքները:
Հետաքրքիր էր լսել մեր ընթերցողներին, երբ ամեն մեկը ոգևորված և հիմնավորված խոսում էր իր սիրելի հեքիաթի, պատմվածքի կամ վեպի մասին՝ հիմքում ունենալով գիտելիք ձեռք բերելու վեհ գաղափարը: Ամբողջ ամառային ընթերցանության ցանկից առանձնացվեց Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» էպոսը՝ որպես ամենաշատ ընթերցված գիրք: Գովելի էր երեխաների իմացությունը, երբ էպոսը ամփոփվեց խաչբառի միջոցով:
Կազմակերպվեցին նաև ինտելեկտուալ խաղեր:
Գիտելիքն ուժ է, որն առաջին հերթին սկսվոմ է ընտանիքից, հայրենիքից, հայրենի հողից:
Դիտել՝ https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1764006370727000/138813795956849



















