ՀՐԱՇԱԼԻ ՕՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ` ՀՐԱՇԱԼԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ

ԲՈՍՏՈՆԱՀԱՅ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԱՎԻԿ ԴԵՐԵՆՑԻ «ԿԵՆԱՑ ԼՈՒՅՍ», «ՀԱՎԱՏՔԻ ՏԱՂԵՐ» ԵՎ «ՄԱՏՅԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Խճաքարը եթե

Խանգարում է քայլքին,

Կարկատան է դառնում

Հարթ սալերի վրա:

Դու կառուցո՛ղ եղիր.

Դիր այն սյունը վերձիգ,

Որ զորավիգ լինի

Շաղախին ու վեմին…

Շնորհակուլություն Ավիկ Դերենցին հրատարակված իր վերջին գրքերով մեր հավաքածուն համալրելու համար։

✍️ Օվկիանոսից այն կողմ ապրող ու ստեղծագործող Ավիկ Դերենցի հայրենասիրական ստեղծագործությունների հենքը իր երկիրն է՝ նրա հոգսն ու կանչը.

Երկրիս բախտի համար է սիրտս տրոփում,

Անխոս վկան եմ նրա հոգու տխրության,

Նրա ցավն է մուգ մելանն իմ փետուրե գրչի,

Երգերս ծնվում են բառերից նրա լռության…

✍️ Ավիկ Դերենցը միշտ իր հայրենիքի կողքին է, ապրում է նրա ճակատագրով, իր գրչով մարտնչելով հայրենիքին սպառնացող մշուշի դեմ` Աստծուն ուղղելով իր խոսքը.

Բարեգու՜թ եղիր,

Եղի՛ր ողորմած՝

Օրհնությունով Քո,

Հանգչեցրու՛ Աջդ

Իմ գլխին հոգնած,

Հույզերիս մրրի՜կը

Դու հանդարտեցրու…

Ավիկ Դերեցի գրքերն արդեն գրադարանում են:

Բարի վայելում, սիրելի ընթերցողներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով