#ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ_ՄԻՋԱԶԳԱՅԻՆ_ՕՐ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ, ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ
Այսօր Թանգարանների միջազգային օրն է, որը նշվում է 1977 թ.-ից։ Տոնի նպատակն է համախմբել հասարակությունն ու թանգարանները։
Թանգարաններն իրենց հիմնական և ժամանակավոր ցուցադրություններով ներկայացնում են այն կարևոր պատմական իրողությունները, փաստերը, որոնք պարտավոր է իմանալ իր հայրենիքը սիրող և հարգող յուրաքանչյուր քաղաքացի։
Տոնին իր գեղեցիկ անդրադարձը կատարեց նաև «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ_ի թանգարանային բաժինը։ Միջոցառման ընթացքում «Բարեկենդան» բեմադրությամբ ներկայացվեց թանգարանը, նրա տեսակները, թանգարանային ցուցանմուշներն ու հնագիտական իրերը: Կաթը, յուղը, բրինձը փոխարինվեցին սանդերքով, կարպետով, երկանքով, կճուճով ու սայլով. ներկայացվեց վերջիներիս կիրառությունը կենցաղում: Միջոցառումը համեմվեց նաև Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ (բ) դասարանի (դասղեկ՝ Ք. Ափիցարյան) աշակերտների կողմից ներկայացված ազգագրական պարերով։
Վերջում թանգարանային բաժինն իր շնորհակալությունը հայտնեց բոլոր մասնակիցներին` թանգարանի միջոցառումներին յուրահատուկ տեսք տալու համար, և նրանց հանձնվեցին պատվոգրեր` ակտիվ մասնակցության համար։Դիտել՝https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1703280500132921/743332630870247
https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1703280500132921/920564779203031
https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1703280500132921/791040199055107
https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1703280500132921/1213113232674438
https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1703280500132921/251659967537934
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2023/05/1-1.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2023/05/2-копия.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2023/05/3.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2023/05/4.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2023/05/5-копия.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2023/05/9-копия.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2023/05/11.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2023/05/12.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2023/05/13.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2023/05/15-копия.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2023/05/343730498_1288604005388293_6877764752818006414_n.jpg)