#ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ_ՄԻՋԱԶԳԱՅԻՆ_ՕՐ_ՄԱՅԻՍԻ_18

#Թանգարանային_գիշեր_մայիսի_20

ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄ Է…

Ծանոթությունը թանգարանի հետ կարող է շատ հետաքրքիր ու ուսանելի լինել, քանի որ այն սոսկ ցուցանմուշների հավաքածու չէ: Մարդկանց և իրերի մասին պատմող ամեն ցուցանմուշ ինքնին մի պատմություն է:

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1978 թ.-ից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասուն կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ, իսկ մայիսի 20-ին նշվում է «Թանգարանային գիշեր»-ը:

Այս տարի Թանագարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո: Թանագարանների միջազգային օրը մեր հասարակության ամենասպասված տոներից է: Տոնին ընդառաջ տարբեր թանգարաններ ամենատարբեր միջոցառումներով են հանդես գալիս:

Մեր այցելուներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են թանգարաններով, սիրով սպասում ենք մայիսի 18-ին և մայիսի 20-ին ժամը 15:30- ին «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի թանգարանային բաժին միասին նշելու Թանգարանների միջազգային օրն ու վայելելու ինքնատիպ միջոցառումները:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն այցելուների համար թանգարանի աշխատանքային ժամերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով