#ԳԻՐՔ_ՆՎԻՐԵԼՈՒ_ՕՐ

#Գիրք_նվիրելը_կենսակերպ

#Փետրվարի_19

ԱՅՍՕՐ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՆ Է,

ԵՎ ՀՈՎՀ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾ

ՆՎԻՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԳՐՔԵՐ ԵՎ ԱՐԹՈՒՆ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՄԵՋ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Այսօր Սպիտակի քաղաքային գրադարան այցելեց Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։ Գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նա շրջեց գրադարանում, ծանոթացավ գրադարանում բացված «Մեր նվիրատուները», «Այսօր մեզ նվիրել են», «Ինքնագրերով գրքեր» խորագրերով ցուցահանդեսներին և Սպիտակի համայնքապետարանի կողմից գրադարանին նվիրեց ընթերցողների կողմից մեծ պահանջարկ ունեցող գրքերի խմբաքանակ։

Գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը կոլեկտիվի և ընթերցողների անունից շնորհակալություն հայտնեց պարոն Քաջայր Նիկողոսյանին` լավագույն գրքերի նվիրատվության, մարդկային ջերմ ու պարզ վերաբերմունքի, ընթերցանության խթանումը` մեր երկրի զարգացման հիմնաքար կարևորելը, կրթությունն ու գրագիտությունը արժեվորելու համար և գրքատոնի նշանաբանին համահունչ` «Նվիրենք միմյանց գրքեր», նույնպես գիրք նվիրեց նրան։

2008 թ․-ից սկսած Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։ Այս տոնը բավականին մեծ ժողովրդականություն է վայելում և մեծ արձագանք է գտել հանրության շրջանում, հատկապես շնորհիվ այն բանի, որ վերջին տարիներին Հայաստանում շատ լավ գրքեր են հրատարակվում։

Գրքեր նվիրելու մշակույթը մեր հասարակություն է ներթափանցում, գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը աճում է։

Շնորհակալություն նաև բոլոր նվիրատուներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով