ԼԻՊԱՐԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ — 85
Լիպարիտ Սարգսյանի յուրաքանչյուր գիրք մի հարազատ աշխարհ է, որը ընթերցողի առջև բացում է հազարավոր գաղտնիքներ, հաղորդակից դարձնում նրան մարդկային հոգիներում խլրտացող հազար ու մի խոհերի, ցավերի ու վշտերի, սիրո և ատելության, հավատի ու հուսահատության…
Ես հողի մի գուղձ, ցորենի մի ծիլ`
Ես` ե՜րգ, ես` երգի՜չ, ձայն ու ձայնալար
Ականջս սրտիդ միշտ պահեմ, աշխարհ…