ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Եռուզեռ է գրադարանում
Այս անգամ «բուժում» ենք գրքերը:
Գրադարանի ակտիվ ընթերցողները և «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդները՝ «Գործիր բարին» թեմատիկ շաբաթվա շրջանակում, օգնում են գրադարանավարներին՝ ֆիզիկապես ոչ լավ վիճակում գտնվող գրքերը կարգի բերելու:
Նախքան աշխատանքի սկսելը գրադարանի աշխատակից Հայկանուշ Ջուլհակյանը ընթերցողներին տեղեկություն տվեց գրքերի խնամքը ճիշտ կազմակերպելու մասին: