ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԲԱԺԻՆ

Այսօր «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի թանգարանային բաժնի այցելուներն էին քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները՝ դպրոցի պատմությոան ուսուցչուհի Հայկուշիկ Այվազյանի ուղեկցությամբ:

Աշակերտները ծանոթացան Սպիտակի պատմությանը, թանգարանի հնատիպ իրերի պատմությանը , ուղղեցին բազմաթիվ հարցեր, որոնց մեծ ուրախությամբ պատասխանեց թանգարանային բաժնի վարիչ Վարդուշ Առաքելյանը:

Վերջում աշակերտները կիսվեցին իրենց տպավորություններով և գրառում կատարեցին թանգարանի տպավորությունների մատյանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով