ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 28-ին «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ «Իմ իրավունքներն իմ աչքերով» խորագրով հանդիպում-զրույցը գրադարանի մանուկ ակտիվ ընթերցողների հետ:

Գրադարանավարներ Մելինե Հարությունյանը և Լուարա Մաթոսյանը խոսեցին երեխաների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, ներկայացրեցին օրենքի մասին որոշ հոդվածներ:

Երախաներն ակտիվորեն մասնակցեցին զրույցին՝ հայտնելով իրենց կարծիքները և առաջարկությունները: ՈՒրախալի էր, որ շատերը բավականին տեղեկացված էին իրենց իրավունքներից և պարտականություններից: Նրանք ուրախ էին, որ գտնվում էին իրենց սիրելի գրադարանում և հույս հայտնեցին, որ երբեք չեն խզի կապը գրադարանի և գրքերի հետ:

Հանդիպումն անցավ ջերմ ու հաճելի մթնոլորտում:

Դիտել՝https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1567446423716330/507857798021020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով