ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Այսօր մենք ապրում ենք դժվար ժամանակներում, սակայն Հայաստան աշխարհը իր ամենօրյա արթնացումի մեջ պիտի զգա մեզնից յուրաքանչյուրի ներկայությունը ու հոգու տրոփյունը և կարևորի այն իրողությունը, որ մենք հոգով ու մտքով առողջ, ուժեղ, բարեկիրթ ու արժանապատիվ մեր Հայաստանի քաղաքացին ենք:
Հաշվի առնելով այս փաստը «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի թանգարանային բաժնում սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ հայրենասիրական դաս- միջոցառում նվիրված աշխարահռչակ հայորդի Հովհաննես Այվազովսկուն «Դարերով ապրում են վեհն ու գեղեցիկը» խորագրով:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինվորների հիշատակը:
Ջերմ ու գեղեցիկ մթնոլորտում հաղորդավարները ներկայացրեցին ծովանկարչի կյանքն ու գործնեությունը, նրա կտավները:
Բեմականացման շնորհիվ ներկայացվեց Այվազովսկու սերը դեպի ջութակը և հնչեց գեղեցիկ երաժշտություն ջութակի կատարմամբ:
Վերջում գրադարանի տնօրեն Ք. Գրիգորյանը իր շնորհակալական խոսքով եզրափակեց միջոցառումը: Դիտել՝https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1541220973005542/498038048806493









