ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ

ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՍՊԻՏԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Մարդ, որն իր դավանած սկզբունքներով, բարությամբ, ազնվությամբ, պարկեշտությամբ ու աշխատասիրությամբ դարձավ կատարելության խորհրդանիշ: Նա իր ծննդավայրի՝ Սպիտակ քաղաքի առաջին քաղաքապետն էր: Հեղինակություն ներշնչող արտաքին ու քաղաքակիրթ պահելաոճ ուներ, ներքին հմայք, չափազանց համեստ էր ու խուսափում էր գովեստներից, պարզ էր ու բնական, իմաստուն էր որպես ղեկավար ու շրջահայաց էր գործարար հայրենասիրության մեջ: Ճիշտ չէ այն միտքը, որ ժամանակը կարող է բուժել, սպիացնել որևէ վերք: Ես չգիտեմ, ճիշտն ասած, ինչ կլիներ, եթե նա Սպիտակը վերակառուցելու իր լավագույն մտահաղացումների, ծրագրերի ապահովումը մինչև վերջ կարողանար իրագործել:

Նա իր ժամանակի տերերից էր,իր գործի տերը: Դեռ հետագայում էլ մեր սերունդները կհիանան զարմանալի այս մարդու անսահման կարողությամբ: Մասնագիտությամբ տնտեսագետ, բայց ժամանակի պահանջով և հոգու թելադրանքով դարձավ շինարար: Ու կառուցում էր… միշտ շարժման մեջ էր, անդադար կառուցում էր:

Սարի նման թիկունք էիր քո հարազատ Սպիտակին ,

ՈՒր էլ եղար, քուն չէր գալիս քո աչքերին,

Րոպեներում հարցեր էիր լուծում ի շահ տուժած ժողովրդի Երազներդ կյանք ստացան, ջերմ փարվեցին քո քաղաքին:

Նոր կոթողներ, բազում շենքեր դու հանձնեցիր սերունդներին Ամբողջ կյանքդ նվիրեցիր մեր սիրելի ժողովրդին:

Դաժան ճակատագիրը մեզանից խլեց մի մարդու, որն ապրում էր հանուն իր ժողովրդի: Նա չհասցրեց տեսնել իր կյանքի 37-րդ գարունը:

Օրհնյալ լինի պայծառ հիշատակդ, սիրելի Սուրեն, այն պարտավորեցնող է: Փոքրիկ դիտում

https://www.facebook.com/100013529613818/videos/pcb.1491110574683249/1745581909107356

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։