ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

1977 թ. մայիսի 18-ը ընտրվեց «Թանգարանների միջազգային օր»: 1978թ-ից Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM)-ի առաջարկով միջազգային հանրությունը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ: Թանգարանների միջազգային օրն ամեն տարի ունի մի կարգախոս։ Այս տարվա կարգախոսն է՝ «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՈՒԺԸ» ։ «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի թանգարանային բաժնում մայիսի 18-ին տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում. կրթաճանաչողական ծրագիր՝ «Հացը մեր հանապազօրյա» խորագրով:Թանգարանը մարդաշատ էր: Ներկա էին գրադարանի ընթերցողներ, ուսուցիչներ, Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի սաները և դասվար, Սպիտակ համայնքի ավագանու անդամ Վարդուհի Թումանյանը, «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի սաներ, «Սպիտակի երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Մարիա Գասպարյանը, ընթերցողներ, այցելուներ:Երաժշտական դպրոցի սան Հովհաննես Դունամալյանը իր գեղեցիկ կատարմամբ բացեց միջոցառումը: Միջոցառման մասնակից Լիլիա Մինասյանը աղ ու հացով դիմավորեց Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանին,ով ներկաների հետ միասին աղոթք բարձրացրեց առ Աստված և օրհնեց մատուցված հացը: Քաղաքային գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց տոնի խորհուրդը , միջոցառման նպատակը, գրադարանի աշխատակիցները՝ հացի թխման արարողակարգի, թորոնի, գրտնակի նշանակությունը և հացին նվիրված Ժողովրդական խոսքերի իմաստն ու գործածությունը:Միջոցառման ընթացքում կատարվեց հաց թխելու արարողակարգ, մասնակիցները համտեսեցին հացը: Վերջում ցուցադրվեց «Կախարդական լավաշ» Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանված մուլտֆիլմը:Միջոցառումը անցավ ջերմ և հետաքրքիր մթնոլորտում:

43Sona Sargsyan, Sofya Asatryan и ещё 41Поделились: 4

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։