ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
<<Սպիտակի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ-ը ապրիլի 28-ին, 29-ին և մայիսի 2-ին մասնակցեց Երևանի ամերիկյան անկյան և <<Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի>> կողմից կազմակերպվող եռօրյա առցանց դասընթացին։Թեման՝ <<Մեդիագրագիտություն>> գրադարանավարների համար: Զում հարթակի միջոցով մասնակիցները ծանոթացան <<Ին՞չ է մեդիան>>, <<Փաստերի ստուգում>>, <<Զրպարտություն,ապատեղեկատվություն>> թեմաներին:Գրադարանը, որպես տեղեկատվություն տրամադրվող կազմակերպություն, հանդիսանում է համայնքային ռեսուրս և ունի գործառույթ զարգացնելու մի շարք հմտություններ այդ թվում և մեդիագրագիտությունը:Անհրաժեշտ է արդյո՞ք գրադարանում մեդիագրագիտությունը:Իհարկե:Իմացությունը բոլորին է անհրաժեշտ, հատկապես գրադարանավարներին, որպեսզի ավելի արագ և ճիշտ տեղեկատվություն վերցվի համացանցից: Այս առումով դասընթացը բավականին արդյունավետ էր: Շատ շուտով մեր վերապատրաստված աշխատակիցները ընթերցողների համար կանցկացնեն մեդիագրագիտության դաս:Շնորհակալություն դասընթացի կազմակերպիչներին և դասընթացավար մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գևորգյանին:
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2022/05/7.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2022/05/2.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2022/05/5.jpg)
![](http://spitak.reglib.am/wp-content/uploads/2022/05/6.jpg)