ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ-2022

Եղիշե-Չարենց-125

Օր 1-ին

Այսօր «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը։ Գրադարանային շաբաթի ծրագիրը բաղկացած էր երկու մասից՝ շաբաթի հանդիսավոր բացում և Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ՝ «Մեծ ու վսեմ բանաստեղծը» խորագրով։Միջոցառմանը ներկա էին Սպիտակի համայնքապետարանի ներկայացուցիչներ,Սպիտակի համայնքի ավագանու անդամներ, ուսուցիչներ, ընթերցողներ, գրադարանի բարեկամներ։Գրադարանի բարեկամների կողմից հնչեցին մեծարման և երախտիքի խոսքեր` ուղղված գրադարանին, գրադարանի կոլեկտիվին։ Ողջույնի ելույթով հանդես եկան Սպիտակի երաժշտական դպրոցի սաները։Միջոցառումը բացեց գրադարանի տնօրեն տիկին Քնարիկ Գրիգորյանը։ Նա ներկայացրեց ազգային գրադարանային շաբաթի նպատակը, գրադարանի կողմից շաբաթվա ընթացքում կազմակերպվելիք ծրագիրը։ Միջոցառմանը անակնկալ մատուցեց ինքը՝ «Եղիշե Չարենցը», ում մարմնավորում էր գրադարանի ակտիվ ընթերցող Մարտին Մաթոսյանը։ Հնչեցին բանաստեղծի պոեզիայի գոհարները, նրանց հիման վրա գրված երգերը։Հաղորդավարներ Լուարա Մաթոսյանը և Հայկանուշ Ջուլհակյանը ներկայացրեցին չարենցյան ժամանակաշրջանը, Չարենցի գրական ժառանգության ընդհանուր բնութագիրը։Ազգային գրադարանային շաբաթի առաջին օրը տպավորիչ էր և անչափ գեղեցիկ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։