ԴԵՊԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԱԹՈՆ-2022

Հարգելի հետևորդներ.2022թ-ի ապրիլի 8-ին, ինչպես տեղեկացրել ենք, անց է կացվելու համահայաստանյան ընթերցանության մարաթոն: Ընթերցվելու է Փիթեր Բալաքյանի <<Ճակատագրի սև շունը>> հուշագրությունը: Ով է Փիթեր Բալաքյանը. Բանաստեղծ, հուշագիր, գիտնական: Բնակվում է Համիլտոնում՝ Նյու-Յորք, Կոլգեյթ համալսարանի դասախոս է, բանաստեղծությունների 7 հատորի, 4 գրքի և մի քանի համատեղ թարգմանության հեղինակ է: Մեծացել է բազմանդամ ընտանիքում , որը 1950-1960-ականներին ապաստան էր գտել Նյու-Ջերսիի արվարձաններում: Ընտանիքի ներսում թաքնված էր նախահայրերի ապրած տրավմայի ուրվականը՝ 1915թ-ին ավելի քան 1,5միլիոն հայերի բնաջնջումը, որոնց մեջ էին նաև Բալաքյանների բազմաթիվ ազգականներից:<<Ճակատագրի սև շունը>> հուշագրությունը տպագրվել է 1997թ-ին, որի հայերեն հրատարակության առիթով 2004թ-ին Փիթեր Բալաքյանը ժամանել էր Հայաստան: Գրքում հուզիչ ոճով ներկայացվում է Բալաքյանի ընտանիքի անցյալի գաղտնիքները և նրանց ազդեցությունը ներկայի վրա:<<Հուշագրությունների մեջ մնալու է սա, որպես դասական նմուշ, որովհետև ազդու կերպով տալիս է ամերիկահայ պատմությունը, վերականգնեցնում է անասելի անձնական ու ընտանեկան ճշմարտություններ՝ ուժեղ բանաստեղծի գրչով>>: Ռոբերտ Ջեյ ԼիֆտոնՀարգելի ընթերցողներ, գրքասերներ, գիրքը Սպիտակի քաղաքային գրադարանում կա, մեծ սիրով կտրամադրենք ձեզ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով