ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Այսօր Սպիտակի քաղաքային գրադարանում հյուրընկալեցինք <<Սպիտակի երիտասարդների տուն և Գյումրիի երիտասարդների տուն>> բաց երիտասարդական կենտրոնների մի խումբ երիտասարդների:<<… Մենք հին ենք, այնքան հին, որ մեր հողը պահել է մեր հիշողությունը … քայլի՛ր Հայոց աշխարհի դաշտերով և ձորերով, լեռան ծերպերով ու անտառներով, ամեն տեղ մի կոթող կտեսնես՝ վանք, խաչքար, կամուրջ…>>,- Գևորգ Էմինի այս խոսքերով գրադարանի տնօրեն տիկին Ք. Գրիգորյանը ներկաներին ներկայացրեց Սպիտակի պատմությունը, քաղաքի անվան ծագումնաբանությունը, տարածաշրջանի և Սպիտակ քաղաքի ազգաբնակչության զբաղմունքը պատմական տարբեր ժամանակաշրջաններում: Հյուրերը եղան գրադարանի տարբեր բաժիններում, հանդես եկան ստեղծագործությունների կատարումներով: Գրադարանի թանգարանային բաժնում դիտեցին թանգարանային ցուցանմուշները, ծանոթացան նաև թանգարանի պատմությանը և դիտեցին այս օրերին բաժնում բացված ձեռագործ աշխատանքների ցուցադրությունը:Ջերմ մթնոլորտում, մեծ տպավորությամբ հյուրերը հեռացան՝ խմբերի ղեկավարների հետ պայմանավորվածություն ձեռք բերելով հետագա փոխհամագործակցության համար: