ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ
Գրադարանավարի օրվա կապակցությամբ գրադարանավարներին շնորհավորելու և կրկին ջերմ բարեմաղթանքներ հղելու համար Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանն այսօր այցելեց Սպիտակի քաղաքային գրադարան, որտեղ կրկնակի տոն էր։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայկական գրադարանային ասոցացիա» հասարակական կազմակերպության կողմից 2021թ․ կազմակերպվել է «Լավագույն գրադարան» մրցույթը, որին մասնակցել են թվով 70 պետական և համայնքային գրադարաններ։ Մրցույթի «Լավագույն համայնքային գրադարան» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ը։ Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը ևս մեկ անգամ շնորհավորեց «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի ողջ կոլեկտիվին մասնագիտական տոնի և գրանցված հաջողության համար՝ նշելով, որ այս մրցանակը մեծ ձեռբերում է ոչ միայն գրադարանի աշխատակիցների, այլ նաև մեր համայնքի համար։ Տնօրեն Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց մրցույթի մասնակցության ընթացքը և վստահության ու գնահատանքի համար շնորհակալություն հայտնելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ նշեց, որ իր թիմի հետ միասին դեռ հաստատ գրանցելու են նորանոր հաջողություններ։ Օրվա խորհրդին համահունչ գրադարանի աշխատակիցները կազմակերպել էին փոքրիկ միջոցառում, որի ընթացքում ներակայացվեց գրադարանի առօրյան, երկարամյա գործունեությունը և աշխատակիցները միմյանց մասին հնչեցրին շնորհավորական խոսքեր։Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ցանկանում ենք, որ մեր համայնքի անունը բարձր պահող նման մրցանակները լինեն շարունակական, և «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ն ունենա ավելի մեծ նվաճումներ։
[Best_Wordpress_Gallery id=”82″ gal_title=”ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ”]