ԳՐՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Առավոտից մարդաշատ էր «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ը։ Իակական տոն էր։ Գալիս էին հյուրեր,ընթերցողներ,կոլեկտիվներ, ովքեր գրադարանին գրքեր էին նվիրում։ Հյուրեր ունեցանք Շիրակից՝ բազմաթիվ գրքերի հեղինակ, երաժիշտ, հումորի վարպետ Գագիկ Վարդանյանը, «Միասնություն հանուն Հայաստան» ՌՊՀԿ նախագահ Սուսաննա Իսահակյանը, հոգեբան-ուսուցչուհի Գոհար Ղազարյանը, հոգեբան Հասմիկ Խաչատուրյանը,վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանը, Սպիտակի թիվ երկու դպրոցի աշակերտական խորհուրդը, 5-րդ/բ/ դասարանը /դասղեկ Սուսաննա Հակոբյան/, Սպիտակ քաղաքի բնակիչներ, ընթերցողներ։ Գրադարանի կողմից նույնպես գրքեր հանձնվեցին այցելուներին, խոսվեց գրքի և գրադարանի դերի ու նշանակության մասին։ Մեր շնորհակալությունը բոլոր նվիրատունեին, օրը դեռ շարունակվում է։ Այս գործընթացը շարունակական է։ Համալրենք մեր քաղաքի գրադարանը նոր գրքերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։