Թանգարան

Տեղեկություն

Թանգարանի անվանում-«Սպիտակի քաղաքային գրադարան»ՀՈԱԿ-ի թանգարանային բաժին: Գերատեսչական պատկանելություն- Սպիտակի քաղաքային համայնք: Կոնտակտային տվյալներ- հեռախոս 0255-2-29-31, էլ. փոստ՝ spitaki.qaxaqayingradaran@mail.ru: Աշխատանքային ժամեր- 900-1800 երկուշաբթի-ուրբաթ, հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի: Տոմս-թանգարանի մուտքը անվճար է: Ստեղծման տարեթիվ-հիմնադրվել է 1980թ. : Ստեղծման պատմություն-Հիմնադրվել է 1980թ. որպես Սպիտակի պատմության թանգարան: 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվել է: Վերաբացվել է 2007թ.՝«Սպիտակի թանգարան» ՀՈԱԿ անվանումով: Վերակազմակերպվել է 2014թ. օգոստոսի 15-ին որպես«Սպիտակի քաղաքային գրադարան»ՀՈԱԿ-ի թանգարանային բաժին/ լիովին գործում է որպես ինքնուրույն թանգարան, ունի 3 աշխատակից, կարևորագույն մշակութային օջախ է ինչպես Սպիտակ քաղաքի՝ այնպես էլ տարածաշրջանի ազգաբնակչության համար: Թանգարանում ստեղծված են ցուցադրման առանձին սրահներ՝հնագիտական, փառքի, կերպարվեստի, ինչպես նաև առանձնացված սրահ՝ ժամանակավոր ցուցադրությունների համար: Այցելուները բազմաթիվ են, այդ թվում նաև արտասահմանյան երկրներից: Հավաքածուի ընդհանուր թիվը-հավաքածուն ընդգրկում է ավելի քան 356 թանգարանային առարկաներ և 1512 գիտաօժանդակ նյութեր՝ լուսանկարներ, փաստաթղթեր և 17 ալբոմներ: Հավաքածուն կազմող առարկաների տեսակները — հավաքածուն ընդգրկում է ազգագրական, հնագիտական արժեք ներկայացնող առարկաներ,կերպարվեստի գործեր, գեղանկարներ, գծանկարներ, լուսանկարներ, պաստառներ , գիտաօժանդակ նյութեր և ալբոմներ: Ցուցադրության բնութագիրը- հիմնական ցուցադրությունը ներկայացնում է Սպիտակի /Համամլու/ տարածաշրջանի մշակույթը, տնտեսությունը, պատմական տարբեր ժամանակաշրջանները, կառավարման բնութագիրը, ինչպես նաև Սպիտակի 1988թ. երկրաշարժը, և Սպիտակին օգնություն ցուցաբերած արտասահմանյան երկրների պաստառները: