Թանգարան

Տեղեկություն

Թանգարանի անվանում-«Սպիտակի քաղաքային գրադարան»ՀՈԱԿ-ի

թանգարանային բաժին

Գերատեսչական պատկանելություն-Սպիտակի քաղաքային համայնք

Կոնտակտային տվյալներ-հեռախոս 0255-2-29-31,էլ. փոստ՝spitaki.qaxaqayingradaran@mail.ru

Աշխատանքային ժամեր- 900-1800  երկուշաբթի-ուրբաթ,

հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

Տոմս-թանգարանի մուտքը անվճար է

Ստեղծման տարեթիվ-հիմնադրվել է 1980թ.

Ստեղծման պատմություն-Հիմնադրվել է 1980թ. որպես Սպիտակի պատմության թանգարան,

1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվել է:

Վերաբացվել է 2007թ.՝«Սպիտակի թանգարան» ՀՈԱԿ

անվանումով :

Վերակազմակերպվել  է 2014թ. օգոստոսի 15-ին որպես«Սպիտա-

կի քաղաքային գրադարան»ՀՈԱԿ-ի  թանգարանային բա-

ժին/լիովին գործում է որպես ինքնուրույն թանգարան,ունի 3

աշխատակից,կարևորագույն մշակութային օջախ է ինչպես

Սպիտակ քաղաքի՝ այնպես էլ տարածաշրջանի ազգաբնակ-

չության համար:Թանգարանում ստեղծված են ցուցադրման

առանձին սրահներ՝հնագիտական, փառքի, կերպարվեստի,

ինչպես նաև առանձնացված սրահ՝ ժամանակավոր ցուցա-

դրությունների համար: Այցելուները բազմաթիվ են, այդ թվում

նաև արտասահմանյան երկրներից:

 

Հավաքածուի ընդհանուր թիվը-Հավաքածուն ընդգրկում է ավելի քան 356 թանգարանային

առարկաներ և 1512  գիտաօժանդակ նյութեր՝լուսանկարներ,

փաստաթղթեր  և 17 ալբոմներ:

Հավաքածուն կազմող առարկաների տեսակները-Հավաքածուն ընդգրկում է  ազգագրական ,

հնագիտական արժեք  ներկայացնող ա-

ռարկաներ,կերպարվեստի գործեր,  գեղա-

նկարներ, գծանկարներ, լուսանկարներ,

պաստառներ , գիտաօժանդակ նյութեր և

ալբոմներ:

Ցուցադրության բնութագիրը-Հիմնական ցուցադրությունը ներկայացնում է

Սպիտակի/Համամլու/ տարածաշրջանի մշակույթը, տնտե-

սությունը, պատմական տարբեր ժամանակաշրջանները,  կա-

ռավարման բնութագիրը, ինչպես նաև Սպիտակի 1988թ. եր-

կրաշարժը, և Սպիտակին օգնություն ցուցաբերած արտա-

սահմանյան երկրների պաստառները: