ԵՎՐՈՊԱԿԱՆ_ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ_ՕՐԵՐ

✅Այս տարի Եվրոպական ժառանգության օրեր համաեվրոպական միջոցառումը կրում է «Ճանապարհներ, ցանցեր և կապեր» խորագիրը։

Ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումները միտված են բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բազմազանությունը և շարունակական պահպանության կարևորությունը, որի կարևոր մասն է կազմում հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը։

✔«Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ը արդեն երկար տարիներ մասնակցում է և կազմակերպում տարաբնույթ միջոցառումներ ծրագրին համահունչ։ Այսօրվա միջոցառումը կրում էր «Եվրոպական մշակույթի ողջ գրավչությունն ու հմայքը» խորագիրը (պատասխանատու Վ. Առաքելյան)։

✔Ներկա էին Սպիտակի խոշորացված համայնքի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՈԱԿ-ների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, այցելուներ, ընթերցողներ։

🔷️Մասնակիցները հանդիսատեսին ներկայացրեցին Եվրոպական մի շարք երկրների մշակույթը, պատմությունը, ծագումնաբանությունը, զուգահեռ նաև հայկական մշակույթը։

Այցելուները շրջեցին գրադարանի թանգարանային բաժնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով