ՀՈՎՀԱՆՆԵՍ_ԹՈՒՄԱՆՅԱՆ_155

Սպիտակի քաղաքային գրադարանում տոն էր՝ իսկական գեղեցիկ գրքատոն, որին մասնակցում էին բազմաթիվ ընթերցողներ, ուսուցիչներ, գրքասեր բնակիչներ, աշակերտներ: Իշխում էր իսկական տոնական տրամադրություն: Միջոցառմանը մասնակցում էին Սպիտակի թիվ 4 դպրոցի աշակերտները: Իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին թիվ 1 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ դասվար Մ. Աղումյան:

Հովհաննես Թումանյանին նվիրված միջոցառումը անչափ տպավորիչ էր: ՈՒղեկցվում էր երգ ու պարով և բեմականացմամբ:

Այնուհետև գրադարանը որպես ավանդույթ գիրք նվիրեց միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած երեխաներին: Տնօրենի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով 2023 թվականի լավագույն ընթերցողները:

Գրադարանում տիրում էր այնպիսի մթնոլորտ, որտեղ կարելի էր լինել և զգալ գրքի հետ բարեկամության համն ու հոտը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով