<<Սպիտակի քաղաքային գրադարան>> ՀՈԱԿ-ը սրտանց շնորհավորում է բոլորիս Նոր Տարին և Սուրբ Ծնունդը, մաղթում,որ 2020թ-ը մեզ տա մեր սեփական ցանկությունները մեր սեփական ձեռքերով իրականացնելու հնարավորություն:Թող Նոր տարին լինի գեղեցիկը տեսնելու և գնահատելու ,առողջության,մեր երկարատև մաքառումների արդյունքների ճաշակման,չիրագործված հույսերի իրականացման,համերաշխության և սիրո տարի. ետևում թող մնան բոլոր դժվարությունները և ամենօրյա հոգսերը:Թո՛ղ որ այն նոր ձեռքբերումների սկիզբ լինի, խաղաղություն և բարօրություն թող տիրի մեր երկրում և բոլորիս ընտանիքներում:
Բոլորիս մաղթում ենք արարման,նորանոր օգտակար բացահայտումների,զարգացման նոր ուղիների գտման,անձնական ու համամարդկային ջերմ ապրումների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Secured By miniOrange