7 հոկտեմբերի 2019թ.

<<Սպիտակի քաղաքային գրադարան >> ՀՈԱԿ-ը ջերմորեն շնորհավորում է հանրապետության բոլոր գրադարանավարներին <<Գրադարանավարի օրվա>>առիթով:
Գրադարանավարի մասնագիտությունը ամենամարդասիրականներից է: Գրադարանավարը գիտելիքների զարմանալի ու հիանալի աշխարհի միջոցով ձևավորում է մարդու հոգին: Գրադարաններում սովորաբար աշխատում են յուրահատուկ հոգեկան խառնվածք ունեցող մարդիկ: Նրանց առանձնահատկություններն են՝ ուշադրությունն ու համեստությունը, կրթվածությունն ու բարյացակամությունը, իսկ մանկական գրադարաններում՝ նաև սերը երեխաների հանդեպ:
Կրկին շնորհավորում ենք, մաղթում առողջություն, բարեկեցություն բոլորիդ ընտանիքներին:

Սիրով՝ Քնարիկ Գրիգորյան
/գրադարանի տնօրեն/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով