ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ
#գրադարան_դպրոց#համագործակցություն
Ձեռքերը գրկում, շոյում, նկարում, նվագում, կառուցում կամ քանդում են: Թող աշխարհի բոլոր մարդկանց ձեռքերը միայն ու միայն բարիք կառուցեն, բարի գործեր անեն, որպեսզի աշխարհի բոլոր մարդիկ երջանիկ և պաշտպանված ապրեն:
Սպիտակի քաղաքային գրադարանի ընթերցասրահը նման էր հեքիաթային աշխարհի: Գրադարանը հյուրընկալել էր Սպիտակի թիվ երկու դպրոցի սաներին և տեխնոլոգիայի ուսուցչուհի Ս. Գասպարյանին:
Հանդիպման նպատակը վարպետաց դաս-ձեռքի աշխատանքներ թեման էր: Դասը վարում էր տեխնոլոգիայի ուսուցչուհի Ս. Գասպարյանը: Ընթերցասրահում ցուցադրված էին ուսուցչուհու և իր աշակերտների աշխատանքները, որոնց մասին կարելի էր խոսել անվերջ:
Ամենաուշագրավը այն աշխատանքներն էին, որոնք կատարել էին տղաները (գոբելեն): Միջոցառման կազմակերպիչ Լ. Մաթոսյանը հիացմունքով արտահայտվեց այդ հրաշք երեխաների մասին: Անչափ շնորհակալ ենք Սպիտակի թիվ երկու դպրոցի տնօրեն Լ. Մաթոսյանին և ուսուցչական կազմին մշտապես աջակցելու համար: Ցուցադրությանը իրենց ուրույն տեղն էին զբաղեցրել Սպիտակ համայնքի մշակույթի տան տիկնիկագործ-խմբավար՝ Սուսաննա Գալստյանի ձեռքի աշխատանքները և «Հեքիաթ» մանկական թատրոնի խմբավար Ա. Մելքոնյանի աշխատանքները:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Սպիտակի քաղաքային գրադարանի տնօրեն Ք. Ջուլհակյանը՝ իր շնորհակալական խոսքը ուղղելով այդ հրաշք երեխաներին և միջոցառման մասնակիցներին:
Միջոցառումը ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ, անցավ շատ ջերմ և հաճելի մթնոլորտում:
Մեզ կարող եք հետևել նաև մեր![]()
պաշտոնական վեբ կայքով՝
յութուբյան ալիքով՝
instagram-ով











