Բազմերանգ ու հմայիչ բավիղներում






Մարտի 3-ին «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի թանգարանային բաժնում տեղի ունեցավ Մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը մասնակցում էին տնօրեններ, ուսուցիչներ, դպրոցականներ և մեր քաղաքի բնակիչներ՝ տարբեր մասնագիտությունների և զբաղվածության:
Միջոցառումը կրթա-ճանաչողական մի դաս էր, որի ընթացքում անչափ գեղեցիկ ու բովանդակալից ներկայացվեց Սարյանի կյանքն ու գործունեությունը, իր մասին պատմեց «Սարյանը», որի կերպարը կերտում էր մեր միջոցառումների ակտիվ մասնակից ![]()
Համլետ Նազարյանը![]()
![]()
Իր պարով ապշեցրեց Մշակույթի տան «Վերածնունդ» պարային խմբի սան
Միլենան,
իսկ հաղորդավար
Նարեն
իր տպավորիչ ձայնով հիացրեց ներկաներին:
Միջոցառմանը ցուցադրված էին նաև
«Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի
սաների սարյանական ստեղծագործությունները:
Շնորհակալություն բոլորին համագործակցության համար։
Ամեն ինչ տպավորիչ էր և գեղեցիկ:
Մեզ կարող եք հետևել նաև մեր
պաշտոնական վեբ կայքով՝
յութուբյան ալիքով՝
Instagram-ով
