Համագործակցություն
![]()
Թումանյանական շաբաթի շրջանակներում Սպիտակի քաղաքային գրադարանը իր հյուրընկալ դռներն էր բացել Լեռնավանի միջնակարգ դպրոցի IV դասարանի սաների առջև՝ ուսուցիչ Տաթև Պարսամյանի ուղեկցությամբ:
Աշակերտները ներկայացան թումանյանական քառյակներով, բանաստեղծություններով: Գրադարանի աշխատակիցների կողմից կազմակերպված խաղ-վիկտորինային աշակերտները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին և հարստացրեցին իրենց գիտելիքի պաշարը։
![]()
Օրվա խորհրդին համահունչ նրանք գրադարանին նվիրեցին գիրք, որը նույնպես տեղ կգտնի մեր գրքային հավաքածուում:
Շնորհակալություն աշակերտներին և ուսուցիչներին ակտիվ համագործակցության համար:
Մեզ կարող եք հետևել նաև մեր
պաշտոնական վեբ կայքով՝
յութուբյան ալիքով՝
Instagram-ով
