Թումանյանական շաբաթ
![]()
Թումանյանական շաբաթի շրջանակներում Սպիտակի քաղաքային գրադարանը իր հյուրընկալ հարկի տակ ընդունեց Հարթագյուղի միջնակարգ դպրոցի սաներին՝ ուսուցիչ Սուսաննա Չաբուխյանի ուղեկցությամբ:
Աշակերտները ներկայացան թումանյանական ասմունքներով և քառյակներով, ինչպես նաև գրքերի մասին ասույթներով, ներկայացրեցին Մեծ բանաստեղծի կյանքից դրվագներ:
Շրջելով գրադարանում՝ աշակերտները ծանոթացան գրադարանի աշխատանքին, գրադարանից օգտվելու կանոններին, իսկ մեծ և լուսավոր ընթերցասրահում ընթերցեցին իրենց սիրելի հեքիաթներից:
![]()
Օրվա խորհրդին համահունչ նրանք գրադարանին նվիրեցին գրքեր, որոնք նույնպես տեղ կգտնեն մեր գրքային հավաքածուում:
Գրադարան-դպրոց կապը պետք է ամրապնդել դեռ մանուկ հասակից:
Շնորհակալություն աշակերտներին և ուսուցիչներին ակտիվ համագործակցության և նվիրատվության համար:
Մեզ կարող եք հետևել նաև մեր
պաշտոնական վեբ կայքով՝
յութուբյան ալիքով՝
Instagram-ով



