Ուրբաթ, 17 Ապրիլի, 2026
ՀայտարարություններՄիջոցառումներՆոր գրքերՆորություններ

Փետրվարի19

#Գրքատոն

#Համագործակցություն

📚👫«Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի մանկական բաժնում այսօր տոն էր: Հյուրընկալել էինք Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտներին՝ գրքատոնի և Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված գեղեցիկ միջոցառման շրջանակներում:

👫Օրը լեցուն էր գրքի հանդեպ սիրով, մանկական ժպիտներով և ջերմ մթնոլորտով:

Աշակերտները հանդես եկան հեքիաթային բեմադրությունով, ներկայացրեցին հետաքրքիր դրվագներ, երգեցին՝ միջոցառմանը հաղորդելով իսկական տոնական շունչ: Միջոցառման գեղեցիկ պահերից մեկը գրքերի փոխադարձ նվիրումն էր: Երեխաները գրքեր նվիրեցին միմյանց՝ ընդգծելով, որ գիրքը լավագույն և ամենաթանկ նվերն է:

📖📖Գրադարանը շատ է կարևորում նմանօրինակ համագործակցությունները, որոնք էլ ավելի են ամրապնդում գրադարան-դպրոց կապը և երեխաների մեջ սերմանում սեր դեպի գիրքը:

Շնորհակալություն թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Աննա Թովմասյանին և դասվար Իրինա Սահակյանին, գրադարանի տնօրեն Քրիստինե Ջուլհակյանին արդյունավետ և ջերմ համագործակցության համար:

📚📚Թո՛ղ գրքի լույսը և Թումանյանի խոսքը միշտ ուղեկցեն մեր փոքրիկ ընթերցողներին:

➡️Մեզ կարող եք հետևել նաև մեր

✅️պաշտոնական վեբ կայքով՝

http://spitak.reglib.am/

✅️յութուբյան ալիքով՝

https://www.youtube.com/channel/UCHZl2h5NahJvP6W5hGLgtsw

✅️instagram-ով

https://www.instagram.com/spitak.city.library

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով