Թումանյանական շաբաթ
ԱՐԻ ԳՐԱԴԱՐԱՆ ՔՈ ԳՐՔԻ ՀԵՏԵՎԻՑ ԵՎ
ԲԵՐ ՄԵԶ ՔՈ ՍԻՐԵԼԻ ԳԻՐՔԸ![]()
Սպիտակի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Գրքի տոնին: Բացման խոսքով հանդես եկավ տնօրեն Քրիստինե Ջուլհակյանը:
Միջոցառման սկզբում կարևորվեց գրքի դերը որպես մշակույթային և հոգևոր արժեքների պահպանման կարևորագույն տարր:
Միջոցառմանը ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, համայնքապետարանի աշխատակիցներ: Միջոցառմանը ներկա էին նաև քաղաքի մտավորականները:
Համայնքի ղեկավարը շնորհավորեց գրքատոնը, նշելով, որ միմյանց գիրք նվիրելը սերունդներին գրքին ավելի մոտեցնելու և ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու լավագույն ավանդույթներից է։
Իրենց ելույթներով հանդես եկան Սպիտակի թիվ 2, թիվ 1 հիմնական դպրոցների, Մշակույթի տան, Երաժշտական դպրոցի սաները: Միջոցառման ընթացքում գրադարանի աշխատակիցները ընթերցեցին մտքեր հանրահայտ գրքերից: Հանդիսատեսը ևս իր մասնակցությունն ունեցավ՝ ներկայացնելով Թումանյանի քառյակներից:
Միջոցառումն անցավ շատ ջերմ ու հաճելի մթնոլորտում: Կազմակերպիչ Լուարա Մաթոսյանը իր շնորհակալությունը հայտնեց բոլոր մասնակիցներին:
Գրադարանի տնօրեն Քրիստինե Ջուլհակյանը միջոցառման ավարտին հանձնեց շնորհակալագրեր նվիրատուներին և պատվոգրեր 2025 թվականի լավագույն ընթերցողներին:
Մեզ կարող եք հետևել նաև մեր
պաշտոնական վեբ կայքով՝
յութուբյան ալիքով՝
Instagram-ով






