Առնո Բաբաջանյան-105
«Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայաստանի Հանրապետության և Սովետական Միության ժողովրդական արտիստ, նշանավոր կոմպոզիտոր, հանճարեղ դաշնակահար և Մեծ հայ Առնո Բաբաջանյանի 105- ամյակին:
Միջոցառմանը մասնակցեցին Սպիտակի թիվ երկու դպրոցի 7-րդ Ա դասարանի աշակերտները, դասղեկ՝ Ն. Մաթոսյան, մշակույթի տան «Նարե» երգի խմբի սաները (խմբի ղեկավար՝ Նարինե Հակոբյան):
Գնահատանքի ջերմ խոսքերով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչ Լուարա Մաթոսյանը:
Միջոցառման ավարտին իր շնորհակալական ելույթով հանդես եկավ Սպիտակի քաղաքային գրադարանի տնօրեն Քրիստինե Ջուլհակյանը:
Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում և հանդիսատեսի կողմից արժանացավ բարձր գնահատանքի:
Մեզ կարող եք հետևել նաև մեր
պաշտոնական վեբ կայքով՝
յութուբյան ալիքով՝
Instagram-ով










