Սերո Խանզադյան -110
Սերո Խանզադյանը ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 3-ին Գորիսում: Ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը:
Սերո Խանզադյանը աշխատել է Տաթևի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: Այնուհետև տեղափոխվել և դասավանդել է Խնածախի դպրոցում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:
Ավագ որդին՝ Արարատը, պատմում է, որ հայրը իրենց գերդաստանի հովանավորն է եղել, ամիսը 1 անգամ ընտանեկան հավաքույթներ է կազմակերպել, որտեղ անպակաս են եղել Քարահունջի օղին և Էջմիածնի քյուֆթան:
Խանզադյանը, թեպետ լավ չէր երգում, սակայն շատ էր սիրում երգարվեստը՝ հատկապես Սայաթ-Նովայի:
Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» պատմավեպը։
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի, Կարմիր աստղի, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր է:
2008 թ. հիմնադրվել է Սերո Խանզադյանի տուն-թանգարանը։
«Սերո Խանզադյանը քայլող պատմություն է: Մեր ժողովրդի քայլող պատմությունը», — ասել է Համո Սահյանը:
Մեզ կարող եք հետևել նաև մեր
պաշտոնական վեբ կայքով՝
յութուբյան ալիքով՝
Instagram-ով
