ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ










Գրադարանի ջերմ և լուսավոր հարկի տակ հավաքվել ենք ներկայացնելու մեր տաղանդավոր համաքաղաքացիներից ևս մեկին՝ Արուս Վարդանյանին, մեծարելու և ծանոթանալու նրա ստեղծագործական աշխատանքներին:
«Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ- ում տեղի ունեցավ Արուս Վարդանյանի առաջին հեղինակային գրքի շնորհանդեսը և անհատական ցուցահանդեսը՝ «Գույնի ու բառի հանդիպում» խորագրով։
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Քրիստինե Ջուլհակյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանը, «Արահետ» գրական-գեղարվեստական խմբի ղեկավար Գ. Միրիջանյանը, բ. գ. դ․ պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանը, գրադարանի նախկին տնօրեն Քնարիկ Գրիգորյանը։ Դահլիճում հնչեցին «Արահետ» խմբակի պատվավոր նախագահ Ռաֆիկ Սահակյանի և «Գարդմանք» հայրենակցական միության նախագահ Գյուլումյանի ուղերձները։ Միջոցառմանը ներկա էին նաև Սպիտակի մտավորականության ներկայացուցիչներ։
Արուսյակ Վարդանյանը ոչ միայն նկարչուհի է, և ստեղծում է գեղեցիկ կտավներ, այլև՝ շատ ստեղծագործությունների հեղինակ, որոնց թեման բազմապիսի է և բազմաբովանդակ՝ հայրենիք, բնություն, հավատ և սեր:
Սիրելի՛ Արուս, թող քո ստեղծագործական կյանքը լինի բեղուն, կտավները գունեղ և միտքը միշտ պայծառ:
Մեզ կարող եք հետևել նաև մեր
պաշտոնական վեբ կայքով՝
յութուբյան ալիքով՝
Instagram-ով
