ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ -150
Այսօր բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է:
Իսահակյանը հայ միջնադարյան պոեզիայի ավանդույթների շարունակողն է և միաժամանակ իր դարաշրջանի առաջադեմ, հումանիստական գաղափարների արտահայտիչը։
Ժողովրդական իդեալների ու ձգտումների պոեզիա է Իսահակյանի ստեղծագործությունը: Դրա վկայություններից է պոետի մեծ հետաքրքրությունը լեգենդների, հեքիաթների հանդեպ:
Սիրո, կարոտի մոտիվները նրա քնարերգության մեջ հնչել են նոր որակով: Սերն իր բազմազան արտահայտություններով Իսահակյանի ինչպես առաջին, այնպես էլ հետագա շրջանի բանաստեղծությունների հիմնական թեմաներից մեկն է:
Ավետիք Իսահակյանի շատ բանաստեղծությունների տեքստերով գրվել են երգեր, որոնց մի զգալի մասը ժողովրդականացել է.
![]()
![]()
![]()
Երգում են Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները…
Մեզ կարող եք հետևել նաև մեր
պաշտոնական վեբ կայքով՝
յութուբյան ալիքով՝
Instagram-ով
