Երկուշաբթի, 17 Նոյեմբերի, 2025
Նորություններ

ՐԱՖՖԻ -190

📖📖 Հակոբ Մելիք-Հակոբյան (1835- 1888թթ.) հայ գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ:

Խորապես կապված ազգային մշակույթի ավանդույթների հետ և յուրացնելով ռուս և եվրոպական գրականության նվաճումները, Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին։ Նրա գեղարվեստական խոսքը նորարար է, ով որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ:

☑️Իսկ դուք գիտե՞ք որ…

✅️Րաֆֆին քաջ ճանապարհորդ էր՝ պատրաստ դիմակայելու յուրաքանչյուր մարտահրավերի։ Մի անգամ Րաֆֆին գիշերում է մի տանը, որի տերը ուզում էր նրան կողոպտել։ Նա Րաֆֆուն հարցնում է․«Ի՞նչ կանեիր, եթե մեզ վրա ավազակներ հարձակվեին»։ Րաֆֆին ամեն ինչ հասկանում է և ցույց տալով իր ատրճանակը՝ ասում է, որ ցույց կտար իր զենքի զորությունը։

Ավազակը հասկանում է, որ պետք չէ նրա հետ գործ բռնել։

Իր ճանապարհորդությունների ընթացքում Րաֆֆին հավաքել էր երեք հազարի հասնող հին դրամներ, հազվագյուտ իրեր:

✅️Վիպասանի մահից հետո նրա այրին՝ Աննան, ֆինանսական դժվարությունների պատճառով որոշում է վաճառել այն: Նա մեկնում է Լոնդոն՝ հավաքածուն ավելի թանկ վաճառելու, սակայն գրպանահատները գողանում են ողջ հավաքածուն:

✅️Մի անգամ, գտնվելով ֆինանսական ծանր վիճակում, Րաֆֆին գնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ` հետո վճարելու պայմանով:

Հացավաճառը հրապուրված էր Րաֆֆու վեպերով, բայց նրան անձամբ չէր ճանաչում: Այդ պատճառով էլ մերժեց վիպասանին և հաց չտվեց:

Այդ դեպքից մի քանի ամիս անց Րաֆֆին կնքեց իր մահկանացուն: Ողջ Թիֆլիսը մասնակցեց անվանի վիպասանի թաղմանը: Գնաց նաև խանութպանը: Տեսնելով հանգուցյալին` նա ցնցվեց. քիչ էր մնում` հուզմունքից շնչահեղձ լիներ: Ինչպե՜ս կարողացավ մերժել մի մարդու, որի երկերով հիացել, հուզվել ու ոգեշնչվել էր այսքան տարի:

Թաղման հաջորդ օրից սկսած` ամբողջ մի տարի խանութպանն ամեն առավոտ երկու թարմ հաց էր ուղարկում Րաֆֆու այրուն:

➡️Մեզ կարող եք հետևել նաև մեր

պաշտոնական վեբ կայքով՝

http://spitak.reglib.am/

յութուբյան ալիքով՝

https://www.youtube.com/channel/UCHZl2h5NahJvP6W5hGLgtsw

Instagram-ով

https://www.instagram.com/spitak.city.library

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով