ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ-155
![]()
Աթաբեկ Խնկոյանի ծննդյան 155-րդ տարելիցին նվիրված գեղեցիկ միջոցառման շրջանակում Սպիտակի թիվ 1 և Սպիտակի թիվ 2 մանկապարտեզների սաները և դաստիարակները այցելեցին Սպիտակի քաղաքային գրադարան: Միջոցառման գլխավոր մասնակիցներն էին հենց փոքրիկները, նրանք արտասանեցին Աթաբեկ Խնկոյանի գեղեցիկ բանաստեղծություններից, ծանոթացան գրողի կյանքին ու ստեղծագործական ճանապարհին: Երեխաները երգեցին, պարեցին՝ ուրախությամբ լցնելով գրադարանի մթնոլորտը: Միջոցառման ավարտին երեխաները շրջեցին գրադարանի ընթերցասրահում և թանգարանային բաժնում ՝ հետաքրքրությամբ դիտելով արժեքավոր ցուցանմուշները և ծանոթացան գրադարանի պատմությանը: Մենք ուրախ ենք մեր փոքրիկ այցելուների համար և հուսով ենք, որ այս հանդիպումը երկար կմնա նրանց հիշողություններում: Շնորհակալություն ենք հայտնում մանկապարտեզների ղեկավարներին և դաստիարակներին՝ նախաձեռնության և արդյունավետ համագործակցության համար:
Մեզ կարող եք հետևել նաև մեր
պաշտոնական վեբ կայքով՝
յութուբյան ալիքով՝
Instagram-ով






