Երկուշաբթի, 17 Նոյեմբերի, 2025
ՀայտարարություններՄիջոցառումներՆորություններ

Ոչ նյութական մշակութային ժառանգություն

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա կապակցությամբ «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի թանգարանային բաժինը ամեն տարի միջոցառում կազմակերպելով՝ անչափ հետաքրքիր և բովանդակալից ներկայացնում է ոչ նյութական մշակութային արժեքների կարևորությունը և մանրամասն տեղեկություն տալիս բազմաթիվ մշակութային արժեքների վերաբերյալ:

Այս տարի նույնպես, անմասն չմնալով օրվա խորհրդին, թանգարանային բաժինը մեծ սիրով ներկայացրեց ոչ նյութական մշակութային արժեքներից ամենափառաբանված և ամենակարևոր հանապազորյա հացի պատմությունը, ինչպես նաև վաղ ժամանակներից եկած տոներից մեկի՝ Նավասարդի արարողակարգի պատմությունը: Միջոցառման մասնակից երեխաները երգ ու պարով, պատմություններով ներկայացրեցին մեր ավանդական լավաշը և հանդիսատեսին հյուրասիրեցին Նավասարդի բարիքները:

Մեզ կարող եք հետևել նաև մեր

պաշտոնական վեբ կայքով՝

http://spitak.reglib.am/

յութուբյան ալիքով՝

https://www.youtube.com/channel/UCHZl2h5NahJvP6W5hGLgtsw

Instagram-ով

https://www.instagram.com/spitak.city.librar

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով