Երկուշաբթի, 17 Նոյեմբերի, 2025
ՀայտարարություններՆորություններ

ԱՆՐԻ ՎԵՌՆՈՅ-105

📚 Այսօր ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ծննդյան օրն է։ Անրի Վեռնո (Աշոտ Հակոբի Մալաքյան)։

1948 թվականին Վեռնոյը նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված՝ գրող Ավետիս Ահարոնյանին)։ Հայաստանում Վերնոյը հայտնի է իր «Մայրիկ» և «Պարադի փողոց, տուն 588» ֆիլմերով: Կարիերայի ընթացքում նկարահանել է ավելի քան 50 ֆիլմ։

📖 Ժամանակի հոսքի մեջ պարզ տեսնում եմ, որ բոլոր այս տարիներին, երբ ես ու Մայրիկն այդքան սիրել ենք իրար, երբեք միմյանց չենք ասել, թե սիրում ենք։ Ընդհանուր խոհեմությամբ վախենում էինք հատուկ ընդգծել բացահայտ, շարունակական, անառարկելի ճշմարտությունը, և բառերի միջամտությունն ավելորդ էր թվում։

Իրար սիրում էինք ի ծնե…

Իսկ մնացյալը դառնում էր ավելորդ ենթավերնագիր:

📖 Գիտեմ, որ այլևս ոչ ոք ինձ չի զգուշացնելու գիշերային զովից, ոչ ոք այլևս ինձ չի մեկնելու այն չնչին բրդյա հագուստեղենը, որ այնքան բարկացնում էր ինձ…Եվ ահա, Մայրիկի մահվանից հետո ես խղճի խայթ եմ զգում նրա չափազանց անհանգստության դեմ իմ բարկության համար…

📖 Իմ սուրբ ժամապահները` Մայրիկ, Աննա և Գայանե: Սիրո երորդություն, իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց…

📖 Հատված «Մայրիկ» վեպից📖

➡️Մեզ կարող եք հետևել նաև մեր

պաշտոնական վեբ կայքով՝

http://spitak.reglib.am/

յութուբյան ալիքով՝

https://www.youtube.com/channel/UCHZl2h5NahJvP6W5hGLgtsw

Instagram-ով

https://www.instagram.com/spitak.city.library

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով