Երկուշաբթի, 17 Նոյեմբերի, 2025
ՄիջոցառումներՆորություններ

ՆՈւՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ-85

📚📚 Այսօր «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում կազմակերպվել էր հեքիաթի ժամ՝ նվիրված մանկագիր Նունե Գրիգորյանի ծննդյան 85-ամյակին:

Գրադարանավար Տաթևիկը մեր փոքրիկ ընթերցողների համար ընթերցեց «Ուրախ երազ» հեքիաթը «Սաթենիկը և ուրիշները» շարքից: Նրա ստեղծագործությունները՝ լի ջերմությամբ, բարությամբ, սիրված են թե՛ փոքրերի, թե՛ մեծերի կողմից:

Երեխաները մեծ հետաքրքրությամբ լսեցին հեքիաթը և կիսվեցին իրենց երազներով ու տպավորություններով:

Մանուկների համար գրված նրա հեքիաթները և բանաստեղծությունները տպագրվել են մանկական հանդեսներում, իսկ պիեսները՝ ռադիոբեմականացվել։ Նունե Գրիգորյանի ստեղծագործությունները շարունակում են դաստիարակել սերունդներ՝ սովորեցնելով բարություն, անկեղծություն և հավատ դեպի լավը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով