Չորեքշաբթի, 18 Փետրվարի, 2026
ՀայտարարություններՄիջոցառումներՆորություններ

ՀՈԲԵԼՅԱՐ

📚#Ռոբերտ_Մաթոսյան_80📚

Սպիտակի քաղաքային գրադարանում կայացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Սպիտակի պատվավոր քաղաքացի, խմբագիր-կինոգետ Ռոբերտ Մաթոսյանի ծննդյան 80-ամյակի առիթով մեծարման ցերեկույթ․․․

Ցերեկույթին ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, քաղաքի մտավորականներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ և համայնքի բնակիչներ։ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը հղեց Հերմինե Զարմանյանը: Պարոն Մաթոսյանը արժանացավ մի շարք պարգևների և շնորհավորանքների:

Իրենց ելույթով հանդես եկան վաստակավոր լրագրող՝ Ֆահրադ Ափուջանյանը, վաստակաշատ մանկավարժներ՝ Կորյուն Զաքարյանը, Սամվել Մաթոսյանը, Լուսինե Մաթոսյանը, գրադարանի նախկին տնօրեն՝ Քնարիկ Գրիգորյանը, մշակույթի տան տնօրեն՝ Աննա Աջամյանը, գեղարվեստի դպրոցի տնօրեն՝ Գոհար Մանուշակյանը, ինչպես նաև մշակույթի տան սաներն ու աշխատակիցները, գրադարանավարները:

Գնահատանքի ջերմ խոսքերով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչ Լուարա Մաթոսյանը, իր բացման խոսքում ներկայացրեց Ռոբերտ Մաթոսյանի կեսդարյա գործունեութան մասին. «…մարդ, որն իր ամբողջ կյանքում զբաղվել է մարդկության երբևէ ստեղծած մեծ հրաշքով` կինոյով, որ ամբողջ կյանքը նվիրել է կինոյին, մարդ, որ միշտ իր ծննդավայրի կողքին է` ծննդավայրի, մանկության, էության և նաև հողի կարոտով լեցուն»:

Գեղեցիկ ասմունքով հանդես եկան Սվետլանա Մացակյանը և Արմինե Մելքոնյանը: Միջոցառման ավարտին իր շնորհավորական ելույթով հանդես եկավ Սպիտակի քաղաքային գրադարանի տնօրեն Քրիստինե Ջուլհակյանը՝ նշելով, որ Ռոբերտ Մաթոսյանը այն մարդն է, ով իր կյանքի զգալի մասը ՝ կես դար, ինչու չէ, կարելի է ասել նաև այսօր, իր աշխատանքային բազմաթիվ տարիներ նվիրել է հայ կինոյին: Գրադարանի դահլիճում տոնական տրամադրություն էր:

Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում և հանդիսատեսի կողմից արժանացավ բարձր գնահատանքի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով