Հինգշաբթի, 15 Հունվարի, 2026
Նորություններ

ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ -135

📚Այսօր հրեական ծագմամբ ավստրիացի գրող, «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի (1890-1945) ծննդյան օրն է։

1920-1930-ական թթ. հիմնականում գրել է արձակ ստեղծագործություններ՝ վեպեր և վիպակներ, որոնցից առավել հայտնի են՝ 📖 Վերդին (Verdi, 1924), 📖 Համադասարանցիները (Der Abituriententag. Die Geschichte einer Jugendschuld, 1928), 📖 Մուսա լեռան 40 օրը (Die vierzig Tage des Musa Dagh, 1933), 📖 Բերնադետի երգը (Das Lied von Bernadette, 1941)։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 20 լեզուներով, այդ թվում և հայերեն։

Ավստրիայի հայ համայնքի ջանքերով 1998 թվականին Վիեննայի կենտրոնում կանգնեցվել է ավստրիացի գրող, հայ ժողովրդի բարեկամ Ֆրանց Վերֆելի հուշարձանը։

➡️Ներկայացնում ենք գրողի մտքերից։⬅️

⏩️📖Երիտասարդները միշտ էլ հավատում են այն ամենին, ինչ նոր է:

Երբ մի կենդանի արարած այլևս չի հավատում, որ կարող է իրեն պաշտպանել, կործանվում է: Այդպես է եղել բնության և պատմության մեջ:

⏩️📖Բնության ձայներից ոչ մեկն այնքան անմասն, անմարդկային ու անհոգ չի հնչում, որքան անձրեւի ձայնը։

⏩️📖Աղքատների մոտ ժամացուցը գլխի մեջ է։ Նրանք գիտեն ժամը՝ նույնիսկ չնայելով թվատախտակին եւ չլսելով ժամացույցի զանգերը։ Աղքատները միշտ վախենում են ուշանալուց։

⏩️📖Վերդիի երաժշտությունը հռչակվել է նրանով, որ այն գերում է նույնիսկ անհույս, ոչ երաժշտական մարդկանց։

⏩️📖Ի՞նչ է պատահարը։ Ընդամենն այն, ինչ դարձնում են մեկնաբանողները։

➡️Մեզ կարող եք հետևել նաև մեր

պաշտոնական վեբ կայքով՝

http://spitak.reglib.am/

յութուբյան ալիքով՝

https://www.youtube.com/channel/UCHZl2h5NahJvP6W5hGLgtsw

Instagram-ով

https://www.instagram.com/spitak.city.library

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով