Երկուշաբթի, 15 Դեկտեմբերի, 2025
Միջոցառումներ

ՄԱՆԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆ

👫👫 Այսօր «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ը իր ջերմ հարկի տակ հյուրընկալել էր մանկական հոգեբան Լաուրա Հովսեփյանին: Հանդիպումը երիտասարդ ծնողների հետ էր և որպես թրեյնինգի թեմա ընտրվել էր «Ինչպես արձագանքենք մանկական էմոցիաներին և ինչպես հասկանանք մեր երեխաներին»: Հոգեբանը ներկայացրեց տարբեր տարիքի երեխաների հույզերն ու առանձնահատկությունները:

Նրա կողմից առաջարկվեցին հոգեբանական խաղ-վարժություններ՝ «Սիրո արև» և «Մանկական արգելքներ», որոնց նպատակն էր զարգացնել ծնողների էմոցիոնալ իրազեկությունը դաստիարակության հարցում, սեփական հույզերն ադեկվատ արտահայտելու և երեխայի հույզերը ճանաչելու հմտություններ ձեռք բերելը:

Ծնողները ուղղեցին իրենց հուզող հարցերը: Հանդիպումն անցավ թեժ և ջերմ մթնոլորտում: Շնորհակալություն Լ. Հովսեփյանին հրավերը չմերժելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով