Հինգշաբթի, 15 Հունվարի, 2026
Միջոցառումներ

ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՄԱՌԸ ԹԵԺ Է

Այսօր Սպիտակի քաղաքային գրադարան էին այցելել Սպիտակի ԵՄՔԱ-ի ամառային դպրոցի երեխաները, որտեղ նրանց օրը վերածվեց իսկական տոնի: Երեխաները մեծ ոգևորությամբ շրջեցին մանկական բաժնում, ծանոթացան գրադարանից օգտվելու կանոններին, դիտեցին գրքային և հոբելյար ցուցադրություններ:

Նրանք երգեցին, պարեցին՝ ուրախությամբ լցնելով գրադարանի մթնոլորտը:

Գրադարանավարները նրանց համար պատրաստել էին հետաքրքիր խաղեր, հանելուկներ: Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցում էին և հետաքրքիր հարցադրումներ անում գրադարանավարներին:

Մենք ուրախ ենք մեր փոքրիկ այցելուների համար և հուսով ենք, որ այս հանդիպումը երկար կմնա նրանց հիշողություններում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով