ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Այսօր Սպիտակի քաղաքային գրադարանն ընդունեց Լոռու մարզային գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանին և աշխատակիցներին, ովքեր աշխատանքային շրջայցով այցելել էին մեր գրադարան: Հյուրերը ծանոթացան գրադարանի ընթացիկ աշխատանքներին, մատուցվող ծառայություններին և ներքին գործառույթներին։
Մեր գրադարանն ուրախությամբ է հյուրընկալում ոլորտի մասնագետներին և փորձի փոխանակման նմանատիպ հնարավորություններ ստեղծում։
Համագործակցային, փորձի փոխանակման ուսուցումը այլընտրանքային մոտեցում է, համագործակցության նոր մշակույթ, որը նպաստում է ոլորտի մասնագետների գիտական մակարդակի բարձրացմանը:
Շրջայցի ընթացքում հյուրերը այցելեցին նաև գրադարանի թանգարանային բաժին:







