ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈւՄ
Հուլիսի 8-10-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվեցին վերապատրաստման դասեր, որին մասնակցում էին մարզերի ավելի քան 50 գրադարանավարներ, այդ թվում նաև «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենը և գրադարանավարը։
Դասընթացն անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Դասընթացի արդյունքում մեր աշխատակիցները թարմացրել են իրենց գիտելիքները, ձեռք բերել նոր գաղափարներ, ծանոթացել նորարարական մեթոդների կիրառմանը:
Դասընթացը եզակի հնարավորություն էր նոր գիտելիքների ձեռքբերման, մասնագիտական փորձի փոխանակման, ինչպես նաև նոր համագործակցությունների համար:
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին հագեցած, բովանդակալից և ուսուցանող դասընթացների, ինչպես նաև ջերմ ընդունելության համար:
