ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ-95
Հուլիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Սպիտակի քաղաքային գրադարանում տեղի կունենա կինոդիտում՝ նվիրված Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակին:
Սիրելի ընթերցողներ, հրավիրում ենք Ձեզ դիտելու Մհեր Մկրտչյանի գլխավոր դերակատարմամբ 1959 թվականին Հայֆիլմում նկարահանված կարճամետրաժ կատակերգական «01-99» ֆիլմը։
Մուտքն ազատ է:
