ԱՆՏՈւԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈւՊԵՐԻ-125
Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ծնվել է 1900 թվականի հունիսի 29-ին, Ֆրանսիացի գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու:
Այս տարի լրանում է նրա 125-ամյակը: Նրա ստեղծագործություններից առավել հայտնի է «Փոքրիկ Իշխանը» հեքիաթ-վիպակը, որը շատ պահանջված է մեր ընթերցասերների կողմից։
Այսօր Սպիտակի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ փոքրիկ ներկայացում-քննարկում, որի ընթացքում ընթերցողները ներկայացրեցին Փոքրիկ Իշխանի մտքերը, որոնք մեր օրերում դարձել են թևավոր խոսքեր:
► Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում:
► Կանթեղը պետք է պահպանել. քամու պոռթկումից այն կարող է հանգչել:
► Ես սիրում եմ, երբ իմ ձախորդություններին լուրջ են վերաբերվում:
► -Եթե ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա…
► Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:
► — Ամեն մարդ իր աստղն ունի: Պանդուխտներին նրանք ճանապարհ են ցույց տալիս: Մյուսների համար դրանք ուղղակի փոքրիկ կրակներ են: Գիտնականների համար դրանք խնդիրներ են, որ պետք է լուծվեն: Այն գործարար մարդու համար դրանք ոսկի էին: Իսկ մյուս բոլոր մարդկանց համար դրանք համր են: Բայց քեզ համար բոլորովին ուրիշ կլինեն աստղերը…



