Կիրակի, 20 Հուլիսի, 2025
Միջոցառումներ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅՈւՆ

👫👫 Հերթական այցով Սպիտակ համայնքի թիվ 2 մանկապարտեզի ավագ խմբի սաները (դաստիարակ Հասմիկ Չոբանյան) հյուրընկալվեցին Սպիտակի քաղաքային գրադարանում։

Գրադարանի տնօրեն Քրիստինե Ջուլհակյանը խոսեց գրադարանի և գրքի դերի կարևորության մասին, նշեց նաև, որ գիրքն էլ երեխաների պես մարդակային հոգու ամենամաքուր էությունն է:

Այնուհետև գրադարանի աշխատակից Սվետլանա Մացակյանը վարեց հետաքրքիր զրույց փոքրիկների հետ, խոսեց սիրելի հեքիաթների մասին, կարդաց հեքիաթներ և երեխաների հետ բեմականացրեց Աթաբեկ Խնկոյանի «Պապն ու շաղգամը» հեքիաթը:

Հանդիպումը ոգևորեց երեխաներին և ընթացավ շատ հետաքրքիր ու ջերմ մթնոլորտում: Շնորհակալական խոսքով հանդես եկավ մանկապարտեզի տնօրեն` Աննա Հովակիմյանը և գրադարանին նվիրեց գրքեր մանկապարտեզի սաների կողմից։

👫📚 Հուսով ենք, որ նման համագործակցությունները կլինեն շարունակական, ինչն էլ կօգնի երեխաներին էլ ավելի մոտ գտնվել գրքին և գրադարանին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով