Համագործակցություն
Փորձի փոխանակման նպատակով` հունիսի 6-ին ՀՀ համայնքային գրադարանների 12 տնօրեններ այցելեցին Էջմիածնի «Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ, որին մասնակցում էր նաև Սպիտակի քաղաքային գրադարանի տնօրեն Քրիստինե Ջուլհակյանը: Գրադարանում կատարվող աշխատանքներին ծանոթանալուց հետո խումբը այցելեց Վաղարշապատի Պատմաազգագրական թանգարան և Ռուբեն Սևակ թանգարան: Շնորհակալություն Հասմիկ Մելքոնյանին` ջերմ ընդունելության և ՀՀ ԿԳՄՍՆ «Հայաստանի Համայնքային գրադարանների գույքագրում և հաշվառում» ծրագրի համակարգող Անիցա Գենջյանին` նախաձեռնության համար:




