ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ-90
Համագործակցության շրջանակներում այս անգամ Սպիտակի քաղաքային գրադարանի կրտսեր տարիքի ընթերցողները այցելեցին Սպիտակ համայնքի մշակույթի տուն՝ «Հեքիաթների աշխարհ» թատերախումբ, որտեղ խմբի գեղարվեստական ղեկավար Արմինե Մելքոնյանը երեխաներին ներկայացրեց տիկնիկների ստեղծման պատմությունը, ցուցադրեց փոքրիկ խաղ-ներկայացում սիրված հեքիաթներից, և, իհարկե, այս ամենը զուգակցվեց աշխույժ երգ ու պարով:




